The Guardian-ը կազմել է 2019թ.-ի լավագույն սերիալների ցանկը. վարկանիշի առաջատար է դարձել HBO հեռուստաընկերության «Ժառանգներ» կատակերգական դրաման։

Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2018թ.-ին, երկրորդը՝ 2019թ.-ին։ «Ժառանգները» պատմում է ամերիկյան մեդիամագնատների ընտանիքի մասին։ Գլխավոր դերերում են Նիկոլաս Բրաունը, Բրայան Կոքսը, Կիրան Կալկինը, Փիթեր Ֆրիդմանը եւ Հիամ Աբասը։ 

Երկրորդ տեղում «Անպետություն» սերիալն է, որի երկրորդ եթերաշրջանը եւս թողարկվել է 2019թ.-ին։ Երրորդ հորիզոնականում «Չեռնոբիլ» պատմական դրաման է։ Թոփ տասնյակում են հայտնվել նաեւ «Տարիներ», «Առաքինություններ», «Անհավատալին», «Ռուսական տիկնիկը» սերիալները, «Ժամանակ Ալան Փեթրիջի հետ» եւ «Աղետ» կատակերգական թոք-շոուները, ինչպես նաեւ «Էյֆորիա» սերիալը։

Ավելի վաղ IMDb-ն հրապարակել էր 2020թ.-ի ամենասպասված ֆիլմերի ցանկը։ Առաջին տեղում է Քեթի Յանի «Գիշատիչ թռչուններ» ֆիլմը։