Որոշ մարդիկ հակված են համարել, որ տղամարդն ու կինը չեն կարող ապրել առանց մեկը մյուսի։ Դա սուտ է. մարդը չի կարող ապրել միայն այն ժամանակ, երբ նրա ֆիզիկական վիճակը կյանքի հետ համատեղելի չէ։ Ուստի այդ սուտ մտահանգման հիմնական միտքը հենց հոգեկան կախվածության մեջ է։
Զուգընկերոջից հոգեբանորեն կախված լինելը նրա կարիքն անընդհատ զգալու մեջ է։ Առողջ մարդուն դա արագ ձանձրացնում է, քանի որ նա, անկեղծ ասած, շատ այլ օգտակար եւ հաճելի զբաղմունքներ ունի, իր երկրորդ կեսի հետ շփվելուց բացի։
Պետք է արդյոք ասել, որ տղամարդու եւ կնոջ միջեւ նման հարաբերությունները փակուղի են տանում եւ ավարտվում բաժանությամբ։ Խոսքով հեշտ է ասել, ինչպես ծխելը թողնելու դեպքում. ծխախոտը բերանդ չես տանում եւ վերջ։ Բայց գործնականում կարող է մասնագետի օգնության կարիք լինել։
Աշխարհը փուլ չի գա, եթե դուք բաժանվեք։ Դուք կարող եք շարունակել ապրել եւ ձեզ համար նոր զուգընկեր գտնել։ Իհարկե, այդ միտքը շատերին սարսափելի է թվում, բայց իրականում հենց այդպես է։ Եթե դու ուզում ես հարաբերություններ պահպանել, ապա չպետք է մոռանաս, որ մի օր, հնարավոր է, դուք բաժանվեք։
Քո զուգընկերը քո ընտանի կենդանին չէ։ Նա իր զգացմունքներն ունի, իր մտքերը, իր հետաքրքրությունները եւ կարիքները։ Եթե նա ուզում է ձեզնից առանձին ժամանակ անցկացնել, դա դեռ հիստերիայի առիթ չէ։ Դու պետք է պաշտպանես հոգեպես եւ ֆիզիկապես զարգանալու նրա ձգտումները։
24/7 ռեժիմով սեր հնարավոր չէ։ Ձեր հասցեին սիրո եւ քնքշանքի դրսեւորումներ պահանջելն ընդհանրապես գեղեցիկ չէ, իսկ առավել եւս՝ դա անել անընդհատ։
Դու նույնպես հետաքրքրություններ եւ ձգտումներ ունես, քո զուգընկերոջ հետ շփվելուց բացի։ Զանգերով եւ քո ուշադրությամբ նրան հոգնեցնելու փոխարեն՝ գործո՛վ զբաղվիր, որը քեզ դուր է գալիս։ Ահա կտեսնես, եթե մարդուն չծանրաբեռնես ավելորդ ուշադրությամբ, հարաբերությունները միայն ավելի լավը կդառնան։