Բրիտանական «Ազատ կանայք» թոք-շոուի աստղ Նադյա Սավալան տեսանյութ է հրապարակել, որում փորձում է Քիմ Քարդաշյանի հայտնի հնարքը։ Էքսպերիմենտի մասին հայտնել է Daily Star-ը։

Հաղորդավարուհու խոսքով՝ ինքը վաղուց է սպասել իրապատում-շոուի մասնակցի մարմնի խնամքի միջոցների հավաքածուին։ Նրա խոսքով՝ կրծքերի համար նախատեսված կպչուն ժապավենները պարզապես դատարկություն են։ Բրիտանուհին որոշել է ցույց տալ՝ որքան անօգուտ է Քարդաշյանի հնարքը։

Կադրում երեւում է՝ ինչպես է Սավալան փորձում ժապավենն այնպես ամրացնել կրծքին, որ այն ֆիքսի նրա փարթամ կուրծքը։ Իր գործողությունները նա ուղեկցել է հեգնական մեկնաբանություններով ու ծիծաղով։  «Դա չի աշխատում, դրանք կախ ընկած են։ Այնպես որ դուք կարող եք 35 ֆունտ խնայել եւ այլեւս հարկավոր չէ սպասել սպասման ցանկում»,- հայտարարել է Նադյան՝ ավարտելով էքսպերիմենտը։

Надя Савала

Հաղորդավարուհու երկրպագուները քննադատել են բրիտանական թոք-շոուի աստղի տեսանյութը՝ նշելով, որ նա երեխաներ ունի, եւ անպարկեշտ է մերկ կուրծքը ցուցադրել բոլորին։ «Գոնե մի փոքր ամաչեք», «Ջնջեք տեսանյութը, բոլորովին կորցրել է ամոթը», «Դեռ մայր է կոչվում»,- նշել են հետեւորդները։