40-ամյա Քորթնի Քարդաշյանը կրտսեր քրոջ հետ պատրաստվում էր իր երեխաների համար երեկույթ կազմակերպել Լոս Անջելեսի առանձնատանը։  Սակայն քույրերի մոտ լուրջ տարաձայնություններ են առաջացել տոնական սեղանին մատուցվելիք քաղցրավենիքի պատճառով։ Այս մասին հայտնում է  Daily Mail-ը։

39-ամյա Քիմ Քարդաշյանը որոշել է թեմատիկ միջոցառում անցկացնել իր երեխաների համար։  Երեկույթին պետք է մասնակցեին նաեւ Քորթնիի երեխաները։

Նախատեսվում էր, որ տոնը կանցկացվի CandyLand ոճով։  Դա նշանակում է, որ սեղանին անպայման պետք է քաղցրավենիք լիներ։  «Երեխաները սիրում են շոկոլադ եւ համեղ թխվածքներ, շոկոլադ եւ սերուցքային բեզե», - նշել է Քիմ քարդաշյանը: Իր մտքերով ռեալիթի շոուի աստղը կիսվել է ավագ քրոջ հետ ։

Սակայն Քորթնի Քարդաշյանին զայրացրել է Քիմի ծրագիրը։ Նա դեմ է արտահայտվել սովորական քաղցրավենիքներին։ Հայտնի քույրերից ավագը վստահ է, որ նրանք կարող են վնաս հասցնել երեխաների առողջությանը։  «Դուք իսկապես ցանկանում ես նրանց սննդամթերքի ներկանյութերով եւ շաքարի ավելցուկով կոնֆետներ տա՞լ: Դա շատ վատ կանդրադառնա երեխաների վրա. Ոչ մի գլյուտեն», - էմոցիոնալ կերպով Քորթնին դիմել է քրոջը։

Աստղերի միջեւ լուրջ վեճ է ծագել։ Քորթնին փորձել է ապացուցել, որ «անառողջ քաղցրավենիքները» ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։  Քիմն էլ պնդել է իրենը։  «Նա այդ տոնի տարօրինակ տեսլական ունի։  Ոչ շաքար, ոչ կոնֆետ, ոչինչ. որտեղ է այստեղ նորմալ մանկությունը», - վրդովվել է նա։

Բազմազավակ մայրը չի հանձնվել եւ արդյունքում Քորթնիին մեղադրել է կեղծավորության մեջ։ «Եթե դու այդքան ճիշտ ես, ինչու են քո մեքենայում կաշվե նստատեղեր, ինչու ես պլաստիկ ակնոց կրում»,- ասել է Քիմը։

Լարված իրավիճակը հարթվել է աստղային մոր միջամտությամբ։ Քրիս Ջենները նշել է, որ նախատեսված տոնն արժե հետաձգել։