Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է առօրյա կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին մոխրագույն, պատառոտված ջինսե տաբատ, վանդակավոր վերնաշապիկ է կրում։ Զարուհի Բաբայանը գեղեցիկ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Երգչուհին նախապատվություն է տվել մուգ գույնի շրթներկին։ Կերպարը համալրում են սպորտային կոշիկները։ Լուսանկարին կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին կանաչ զգեստ էր կրում, որը համադրել էր վառ ու խոշոր աքսեսուարների հետ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։ «Անցել են երկար տարիներ, բայց միեւնույնն է, մինչեւ չանեմ առաջին քայլերը դեպի բեմ, սիրտս կարծես դուրս կթռչի մարմնիցս եւ ամեն անգամ մտածում եմ, որ նրա բաբախները լսում է ամբողջ դահլիճը։ Ասում են՝ արտիստի աշխատանքը միայն դրական էմոցիաներ է տալիս, համաձայն եմ, բայց որքան ուժ ու եռանդ, աշխատանք է պահանջում այս մասնագիտությունը, գիտեն քչերը։ Սիրում եմ իմ աշխատանքը»,- գրել էր նա։