Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր միկրոբլոգում մշտապես գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։
Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին պատկերված է վառ շպարով․ արտահայտիչ աչքեր, մեղմ շրթներկ։ Լիա Զախարյանը կրում է կանաչ երանգի վենաշապիկ եւ նույն երանգի մեծ ականջօղեր։ Նա ընտրել է կոկիկ վարսահարդարում։ Կադրին կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել։
Օրերս առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր սրճարանների ֆոնին։ Լիա Զախարյանը կրում էր սեւ երանգի տոպ եւ նույն գույնի պատառոտված ջինսե տաբատ։ Կերպարը համալրել էին բարձրակրունկներն ու գոտկատեղին ամրացված թրենդային պայուսակը։ Մեղմ շպարով ու կոկիկ սանրվածքով էր։