Օլգա Բուզովայի եւ բլոգեր Դավիթ Մանուկյանի սիրավեպի մասին խոսում են արդեն շատ վաղուց։ Մի քանի անգամ նրանց տեսել են միասին  փողոցում, մեկ ուրիշ անգամ նրանց լուսանկարել են զբոսանքի ժամանակ, ինչն էլ շատ արագ տարածվեց համացանցում։ Խոսում են նաեւ, որ աստղերը միասին են գիշերում։ Բուզովան չի հաստատում Մանուկյանի հետ հարաբերությունները, իսկ օրերս նույնիսկ տխրեցրել է երկրպագուներին՝ հերքելով նշանադրության մասին լուրերը։

«Ես ողջ կյանքս մատանիներ կրում եմ, ունեմ մեծ թվով ադամանդներ։ Դա ուղղակի գեղեցիկ մատանի է։ Եթե նշանադրություն եղած լիներ, ես այդ փաստը միկրոբլոգիս Stories բաժնում կֆիքսեի։ Չի հրապարակվել, այսինք՝ չի եղել», - աստղային երեկույթներից մեկի ժամանակ խոստովանել է երգչուհին։

Անձնական կյանքից բացի լրատվամիջոցներում ակտիվ քննարկում են Մոսկվայում ձեռք բերված բնակարանը, որի մակերեսը 200քառ․ մետր է։

«Ես այն գնել եմ եւ երջանիկ եմ, այժմ իմ կյանքում մեկ այլ բարդ շրջան է՝ վերանորոգում։ Ստիպված եմ այն ինքս անել, չնայած քիչ բան եմ հասկանումդրանից», - կիսվել է Օլգան։