ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։
Այս անգամ նա սպորտային կերպար է ընտրել։ Facebook-յան էջի Stories բաժնում ,հրապարակված լուսանկարներում Արփինե Հովհաննիսյանը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ է կրում եւ մուգ գույնի բլուզ, որոնք համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։