Ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է 2016 թվականին զինված կողոպուտի զոհ դարձել, ինչի ընթացքում նրանից գողացել են 10 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, հայտնում է The Daily Mail-ը:

Ըստ աստղի խոսքերի՝ կողոպտիչները ներխուժել են հյուրանոցի նրա համար, պահանջել են տալ 20 կարատանոց ադամանդե մատանի և այլ զարդեր:

Քարդաշյանը պատմել է, որ նրանք ժապավենով կապել են իր բերանը և աչքերը: Ըստ Քիմի՝ դա իր կյանքի ամենավատ դրվագն է:

«Նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան շատ էի վախեցել»,- պատմել է Քարդաշյանը:

Աստղը նշել է, որ կողոպտիչներին տվել է մատանին և այլ զարդեր՝ առանց դիմադրության: