Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հուզմունքով է իր երկրպագուների հետ կիսվում Հայաստան կատարած այցի մանրամասներով՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում վայրէջք կատարելու պահից սկսած, գրում է Daily Mail-ը:

Երկուշաբթի կեսօրին իրապատում շոուի ամերիկահայ աստղն Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուներին ներկայացրել էր չորս ամսական որդու՝ Փսալմի մասնակցությամբ կադրեր՝ վերջինիս՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մկրտվելուց առաջ:

Երեխաները, գրում է աղբյուրը, կարևոր արարողության համար կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ:

Քիմի ավագ երեխաները՝ վեցամյա դուստր Նորթը և երեքամյա որդին՝ Սեյնթը, եկեղեցի տանող ճանապարհին քայլել են իրենց մոր կողքով: Հաղորդվում է, որ մկրտվել են Քիմի երեք կրտսեր երեխաները:

Արարողությանը մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:

 

Ամբողջությամբ՝ tert.am