Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, կիսվել է ընտանեկան լուսանկարով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ հրապարակված ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Սիլվա Հակոբյանը պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Վերջինս, ի դեպ, արդեն երկու ամսական է։ «Զրույց մոր ու աղջկա միջեւ»,- ջերմ լուսանկարը մեկնաբանել է Սիլվա Հակոբյանը՝ օգտագործելով «Միլա» հեշթեգը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին նշել էր, որ դուստրը հայրիկին է նման։ «Միլային ավելի շատ ո՞ւմ են նմանացնում» հարցին երգչուհին պատասխանել էր. «Պապայի կտորն է»։ Ի դեպ, երիտասարդ մայրիկը նաեւ հայտնել էր, որ երեխայի անունն ինքն է որոշել, Միլան իր ամենասիրելի անունն է։