Սվետլանա Լոբոդան անկեղծ հարցազրույց է տվել Քսենիա Սոբչակին նրա YouTube-յան «Осторожно, Собчак!» («Զգուշացեք, Սոբչակն է») հաղորդման շրջանակներում։ Նա առաջին անգամ խոստովանել է, որ սիրելի տղամարդ կա իր կողքին։
Լոբոդան հաղորդավարուհու խնդրանքով նկարագրել է՝ ինչպիսին է պատկերացնում երկրորդ կեսին։ Երգչուհին ասել է, որ իրեն դուր են գալիս ուժեղ տղամարդիկ, որոնք կողքին նա իրեն պաշտպանված ու թույլ է զգում, որի հետ ցանկանում է կանացի ու նուրբ լինել։ Ընդ որում, ընտանիքում պետք է հավասար հարաբերություններ լինեն՝ առանց որեւէ մեկի գերակայության։ «Ես ուզում եմ, որ կինը կին մնա, զբաղվի երեխաներով։ Թող նա ուժեղ լինի աշխատանքում»,- ասել է Լոբոդան։
Քսենիայի ճնշման ներքո նա խոստովանել է, որ իր կյանքում արդեն իսկ կա այդպիսի տղամարդ։ Հաղորդավարուհին չի հարցրել՝ ով է նա։ Ամենայն հավանականությամբ, նրա համար ամեն ինչ արդեն իսկ հասկանալի էր։
Ավելի վաղ Սվետլանան պատմել է, որ պայմանագիր է կնքել, որի համաձայն՝ իրավունք չունի խոսելու գերմանացի երաժիշտ Թիլ Լինդեմանի մասին, որի հետ, ըստ տեղեկություններ, նա սիրավեպ ունի։ Սակայն այս դեպքում Սոբչակին հաջողվել է հիացական խոսքեր լսել Rammstein խմբի մենակատարի մասին։ «Նա զարմանալի է»,- ասել է Սվետլանան։ Իսկ արտիստի ավագ դուստրը խոստովանել է, որ շփվում է երաժիշտի հետ ու նրանից նվերներ ստանում։