Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությանը՝ լավագույն օտարերկրյա գեղարվեստական ֆիլմ անվանակարգում, հայտնում է հայկական ազգային կինոակադեմիան։

Էդգար Բաղդասարյանի ժապավենը լավագույնն է ճանաչվել «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ընթացքում։ Այն հաղթող է ճանաչվել հինգ անվանակարգում՝ լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը պատմել է, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ժամանակային երեք չափման մեջ՝ մեր օրերում, Նարեկացու դարաշրջանում, 1915թ.-ի ցեղասպության ընթացքում։ Պատմությունն ավարտվում է ընտանեկան զույգի տարօրինակ դրամայով, որը եռանկյունում է հայտնվում անբարոյականի պատճառով։

 

«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ին։