Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Նա կրում է բաց երանգի, երարափեշ զգեստ, վարդագույն երանգի բարձրակրունկներ եւ պայուսակ։ Գեղեցիկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից սիրված հաղորդավարուհին ողջունել է հետեւորդներին , ապա հետաքրքրվել է, թե որն է նրանց այսօրվա գույնը։