Ձիգ եւ գեղեցիկ կուրծք ունենալու համար պետք է մշտապես դիմակներ օգտագործել։ Այսօր առաջարկում ենք մեղրով պատրաստվող դիմակներ։ Համաձայնեք, որ բնական մեղրը շատ զարմանահրաշ հատկություններ ունի, եւ այն՝ անգամ առանց որեւէ այլ բաղադրիչ ավելացնելու, կարելի է քսել կրծքի եւ դեկոլտեի հատվածում եւ թողնել մոտ 20-30 րոպե։
Սակայն բացի այս տարբերակից, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ ձիգ ու գեղեցիկ կուրծք ունենալ, ինչպես նաեւ սնուցել ու խոնավեցնել կրծքի մաշկը։
Մեղրով եւ վարսակով բաղադրատոմս
Այս դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլ եւ երկու թեյի գդալ մեղր։ Ստացված զանգվածի մեջ անհրաժեշտ է նաեւ ավելացնել երկու ձվի դեղնուց եւ մեկ թեյի գդալ սերուցք (միջին յուղայնության)։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնելուց հետո, դիմակն արդեն կարելի է քսել կրծքի մաշկին ու լվանալ 10 րոպե անց։
Մեղրով եւ բանանով դիմակ
Մեկ ամբողջական բանանը պետք է խառնել մեկ թեյի գդալ մեղրով եւ քսել կրծքի հատվածում՝ թողնելով մոտ 15-20 րոպե։
Խնձորով եւ մեղրով դիմակ
Այս դիմակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ մանր կտրատած թարմ խնձոր եւ նույն քանակությամբ կարագ, մեկ թեյի գդալ բնական մեղր։ Այս խառնուրդը կարելի է քսել կրծքին եւ թողնել մոտ 20 րոպե։
Մեղրով եւ կաթով դիմակ
Այս բաղադրատոմսում ընդգրկված են կաթ եւ բնական մեղր (2/1 հարաբերակցությամբ), որոնք միասին խառնելուց հետո, պետք է քսել կրծքի մաշկին։ 15-20 րոպե անց կարելի է լվանալ դիմակը։