24-ամյա Ջիջի Հադիդը նկարահանվել է բրազիլական Vogue ամսագրի շապիկին։ Մոդելը, որին այժմ սիրավեպ են վերագրում մոդել և ռեալիթի շոուի մասնակից 26-ամյա Թայլեր Քեմերոնի հետ, կադրերից մեկում ներկայացել է կիսամերկ։ Լուսանկարում Հադիդը պատկերված է թոփլես, կրում է Wolford զուգագուլպաներ, Eric Javits-ի գլխարկ և Chanel-ի վզնոց։

Լուսանկարները Ջիջին հրապարակել է նաև իր Instagram-ում. ճիշտ է նա ցանկացել է ոչ միայն պարծենալ հերթական նվաճումով, այլև ուշադրություն հրավիրել անտառային հրդեհների խնդրին։

«Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Բրազիլիայի կարևոր խնդրին։ Իմ սիրտը արմատներով Ամազոնից է։

Դուք նույնպես կարող եք նվիրատվություն անել, որպեսզի աջակցենք տեղի բնակչությանը կործանարար հրդեհների մարման հարցում»,- գրել է Հադիդը՝ կիսվելով Amazon Watch բարեգործական կազմակերպության էջով։