Գիտնականները պարզել են, որ կանոնավոր ֆիզիկական բեռնվածությունները զգալիորեն նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկերը:
British Medical Journal-ում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, նույնիսկ բնակարանի հարդարումը կարող է նպաստել կյանքի տևողության ավելացմանը:
Մասնագետներն ուսումնասիրել են ութ հետազոտություն, որոնց մասնակցել է քառասունից բարձր տարիքի 36 հազար մարդ:
Փորձի մասնակիցներին, ըստ նրանց օրական ակտիվության մակարդակի, բաժանել են չորս խմբի. միջին հաշվով նրանց կյանքին հետևել են մոտավորապես վեց տարի:
Դիտարկումը ցույց է տվել, որ վաղաժամ մահվան ռիսկն ամենաշարժուն կատեգորիայի մարդկանց մոտ կրճատվում է 73 տոկոսով, իսկ ակտիվությամբ երկրորդ խմբի մոտ՝ 66 տոկոսով:
Գիտնականները նաև պնդում են, որ նստակյաց կենսաձևերի դեպքում կյանքի տևողությունը երկարացնելու համար բավական կլինի արագ քայլել օրական 24 րոպե կամ նույնքան ժամանակ տրամադրել միջին աստիճանի ինտենսիվության ֆիզիկական բեռնվածությանը:
Մասնագետները նաև պարզել են, որ վաղաժամ մահվան ռիսկն ավելի քան կրկնակի մեծանում է, եթե մարդը ինը-տասական ժամ անցկացնում է նստած դիրքով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: