HypoP ընկերությունից շվեյցարացի գիտնականները շուտով կատուներից ալերգիայի դեմ պատվաստանյութ կստեղծեն:
Կատուներից ալերգիկ ռեակցիայի համար հիմնականում պատասխանատու է Fel d 1 սպիտակուցը, որը պարունակվում է կենդանիների թքում և մաշկում:
Հետազոտողներն առաջարկում են HypoCat կոմերցիոն անվանումով դեղամիջոցը ներարկել հենց կենդանիներին: Նյութը կազմված է գենետիկորեն ձևափոխված Fel d 1-ից և օգնում է կատուների իմունային համակարգին չեզոքացնել տվյալ սպիտակուցը:
Նշվում է, որ դեղամիջոցն անվնաս է կատուների համար: Գիտնականները փոքր տարիքի 54 կենդանիների մասնակցությամբ փորձ են կատարել:
Պարզվել է, որ HypoCat-ի ազդեցությամբ կատուների մոտ ավելանում է Fel d 1-ի նկատմամբ հակամարմինների արտադրությունը, ինչը հանգեցնում է օրգանզիմում այդ սպիտակուցի կոնցենտրացիայի նվազմանը: Ընդ որում պատվաստում ստացած կենդանիները մարդկանց մոտ, որոնք հակված էին կատուների նկատմամբ ալերգիային, ալերգիա չեն առաջացրել:
HypoP ընկերությունը նաև աշխատանքներ է կատարում շներից ալերգիայի դեմ HypoDog պատվաստանյութի մշակման համար:
Սպասվում է, որ երկու դեղամիջոցների զանգվածային արտադրությունը կսկսվի մի շարք կլինիկական փորձարկումների անցկացումից հետո:
Հետազոտությունների արդյունքները ներկայացված են The Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում: