Լեոնարդո Դի Կապրիոյի և 22-ամյա Կամիլա Մորոնեի նշանադրության մասին լուրեր են տարածվել։ Նշվում է, որ դերասանն իր ընտրյալին առաջարկություն է արել մտերիմ ընկերոջ՝ Բրեդ Փիթի խորհրդով։ Արարողության օրը դեռ հայտնի չէ։

44-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն բազմիցս ներառվել է աշխարհի ամենաբաղձալի ամուրիների վարկանիշային աղյուսակներում։

Դի Կապրիոն սկսել է սիրեցյալի հետ հանդիպել անցած տարվանից։ Այդ ընթացքում դերասանը հասցրել է նրան ծանոթացնել մտերիմների և մոր հետ։