«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Երիտասարդ մայրիկն, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա նախապատվություն է տվել սեւ զգեստին, որը համադրել է բաց գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են էլեգանտ կոշիկները։ Լուսինեն կադրերը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։ «Բոլոր ժամանակների գեղեցկուհի»,- գրել է նրանցից մեկը։

 

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր ծննդյան օրվա առիթով լուսանկար էր հրապարակել՝ մեկնաբանություններում նշելով, որ այս տարի կրկնակի հույզերով էր սպասում ծննդյան օրվան։ «Միշտ շատ եմ սիրել եւ սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում: Տարիքի հետ սկսում ես հասկանալ եւ գնահատել ցանկացած օրը յուրովի եւ մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորը ընկալում եւ վայելում: Դե ի՞նչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով եւ վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու»,- գրել էր գեղեցկուհին։