Լիլի Մորտոն վերջերս հայտնեց, որ սիրելի ունի՝ հրապարակելով նրա հետ առաջին լուսանկարը: Այսօր Լիլին ընկերոջ հետ նոր լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Տարվա լուսանկարը: Նա ինձ է պատկանում, իսկ ես՝ իրեն: Մեր բաժանումներն ու վեճերն ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին»:

Լուսանկարին կից նա օգտագործել է նաև «իմ սեր», «իմ ամեն ինչ» հեշթեգերը:

Նրանց նոր լուսանկարը Թբիլիսիից է: Ավելի վաղ զույգն ԱՄՆ-ում էր, որտեղ վայելել են ամառային հանգիստը: