«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որը սպսում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր հրապարակում է արել ու հերթական անգամ հիացրել երկրպագուներին։

Instagram-յան էջում հրապարակված հոլովակում Լուսինեն սեւ բոդի է կրում եւ հավաքված մազերով է։ Գեղեցկուհին հոլովակը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հիացել են նրա կերպարով ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել։ «Շքեղ», «կատարելություն»,- գրել են նրանք։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն ոճային կերպարում էր. նա սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր կանաչ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին ցածրակրունկներ։ «Նախքան անձրեւը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր գեղեցկուհին։