Մալայզիայի նախկին թագավոր Մուհամեդ V Քելանթան Սուլթանը բաժանվել է «Միսս Մոսկվա» տիտղոսակիր Օկսանա Վոեվոդինայից, հաղորդում է The New Straits Times տեղական պարբերականը՝ հղում անելով աղբյուրին:

Աղբյուրի համաձայն, զույգն ամուսնալուծության համար դիմել է Սինգապուրի դատարան այս տարվա հունիսի 22-ին, գրանցման ընթացակարգն ավարտվել է հուլիսի 1-ին: Ամուսնալուծության պատճառը դեռևս հայտնի չէ: Համաձայն փաստաթղթերի, որոնք հայտնվել են ցանցում, զույգը բաժանվել է իսլամի խիստ կանոնների համաձայն՝ 49-ամյա Մուհամեդը և 26-ամյա Վոեվոդինան չեն կարող նորից ամուսնանալ:

https://total.kz/storage/63/633f5deca92a0c5abc5e213c6d46f20e_resize_w_830_h_465.png

Զույգը դեռևս պաշտոնապես չի հաստատել ամուսնալուծությունը:
Թագավորի և մոդելի հարսանիքը տեղի է ունեցել 2018 թ.-ի նոյեմբերի 22-ին, մերձմոսկովյան Barvikha Concert Hall համերգասրահում: Մուհամեդ V-ի համար այս ամուսնությունը առաջինը չէր, սակայն Վոեվոդինայի հետ հանդիպումից առաջ նա ավելի քան տասը տարի ամուսնալուծված էր:
2019 թ.-ի հունվարի 6-ին Մուհամեդ V-ը հրաժարվել է գահից: Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես: Նա գահակալում էր 20