Ծովափնյա սեզոնը վաղուց մեկնարկել է, բայց հաստատ շատերը չեն հասցրել շտկել մարմինը, նիհարել ու պատրաստվել լողազգեստ հագնելուն: Այդպիսինների համար դիզայներ-մոդելավորողներն այս տարի առաջարկում են նորամուծություն.՝ գոտիով լողազգեստներ: Գոտու «առաքելությունն» այն է, որպեսզի գեղեցիկ ցույց տա այն, ինչը չենք հասցրել նիհարեցնել։ Խոսքը վերաբերում է գոտկատեղին: Գաղտնիք չէ, որ գոտին վիզուալ շեշտում է գոտկատեղը: Այս խորամանկությունը հին է, ինչպես աշխարհը, բայց չէ՞ որ ցանկացած նորամուծություն լավ մոռացված հնի կրկնությունն է:
Ահա և հագուստի մոդելավորողները հեծանիվ չեն հորինել, ու պարզապես լողազգեստները համալրել են գոտիով: Մի քիչ անսովոր է, բայց իրականում վատ չէ,- կարծում են նրանք:Եթե նաև հաշվի առնենք, որ տարեցտարի լողազգեսները կանանց հագից «նվազելու» և «անհետանալու» հակում ունեն՝ գոտի ավելացնելը համաձակ քայլ է: Բայց մոդելավորողները վստահ են, որ նորամուծությունը կգնահատեն ոչ միայն «աստղերը», այլև սովորական մահկանացուները:Այնպես որ, եթե ձեզ «մեղադրեն», թե գոտիով ընդգծում եք ձեր ոչ այնքան բարակ իրանը, ապա հղում արեք աստղերին՝ նրանք էլ են կապում, նշանակում է՝ այս տարի գոտիով լողազգեստները նորաձև են։
shantnews.am