Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը յուրօրինակ կերպով է մեկնաբանել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հայտարարությունը կինեմատոգրաֆիայից հեռանալու մասին։ Հայտնի հայ աստղը նրան առաջարկել է համատեղ աշխատել նոր ֆիլմի վրա ռուս դերասանների հետ։
Պարզվում է՝ նա «պատրաստվել է» Քվենտինի մոտ նկարահանումներին։ Instagram-յան էջում կատակերգուն եւ պրոդյուսերը դիմել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյին։ Գարիկը նրան է առաջարկել իր թեկնածությունը՝ որպես նոր ֆիլմի գլխավոր հերոս, ինչպես նաեւ Իգոր Վերնիկին եւ Գոշա Կուցենկոյին եւ նույնիսկ սցենար գրել։
«Ափսոս, շատ ափսոս։ Իսկ ես այնքան եռանդագին էի պատրաստվում որեւէ լավ մեքսիկացու դերի նրա որեւէ ֆիլմում ինչ-որ պաթոսային անվամբ, ինչպես օրինակ՝ «Շոգ, սեր եւ ատրճանակներ» կամ «Ակապուլկոյի արվարձանների արյունն ու արցունքները»»,- գրել է Գարիկը։
Ապա Մարտիրոսյանը նկարագրում է տեսարանը, որում ինքը սրընթաց կմոտենա սեւ ձիով եւ կգնդակահարի բոլոր չարագործներին։
«Վայելչագեղ թաքցնելով ատրճանակը՝ այսպես անսիրտ կնայեի տեսախցիկին։ Մակագիր: Ինչպե՞ս է, Քվենտին։ Միգուցե մտափովե՞ս: Ես Վերնիկին եւ Կուցենկոյին կներգրավվեմ։ Խոստանում եմ»,- կատակել է Գարիկը։