54-ամյա Մոնիկա Բելուչին և 36-ամյա ֆրանսիացի նկարիչ Նիկոլաս Լեֆեվրը բաժանվել են։ Այս մասին դերասանուհին անձամբ է հայտարարել՝ ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է Spletnik-ը
«Այս պահից սկսած մեր հարաբերությունները կգնան այլ ճանապարհով՝ ընկերություն ամբողջ կյանքի համար։ Ես ու Նիկոլասը անկասկած սիրում ենք միմյանց և նա ինձ շատ բան է սովորեցրել»,- ասել է Մոնիկան։ Դեռևս հայտնի չէ, թե բաժանման նախաձեռնությունը ում է պատկանում։