Նախորդ տարի ամերիկացի լրագրողները հետաքրքիր հաշվետվություն են հրապարակել, ըստ որի՝ ուսումնասիրվել են ԱՄՆ-ում և Կանադայում 1982-2014 թվականներին գրանցված մարդու վրա շների հարձակման բոլոր դեպքերը, որոնք գրանցված են ոստիկանության հաշվետվություններում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են 9 ամենավտանգավոր ցեղատեսակները, որոնք ամենից հաճախ են մարդկանց վնասել:
9. Լաբրադոր
Զարմանալի է այս հավատարիմ, գեղեցիկ և անվնաս շանը տեսնել այս ցուցակում: Մարդու վրա լաբրադորի հարձակման ամենահիշվող դեպքը տեղի է ունեցել մի կնոջ հետ, ում վրա հարձակվել են 23 քաղցած շներ: Հարձակման հետևանքների մասին, ցավոք, տեղեկություններ չկան:
8. Չաու-չաու (61 հարձակում, 8 մահ)
Այս շները գայլերի հետնորդներ են, այդ իսկ պատճառով որոշ առանձնյակներ իրենց նույնքան ագրեսիվ են դրսևորում մարդկանց և այլ կենդանիների նկատմամբ:
7. Բոքսյոր
Այս շների սիրելի վարժություններից մեկը տանձիկից կախվելն է: Այս յուրահատկությունը ցուցադրում է դրանց աներևակայելի զարգացած ծնոտները, որոնք, ցավոք, երբեմն վնասում են մարդկանց:
6. Ակիտա-ինու
Այս ցեղատեսակի շունը կարող է ինչպես ապշեցնել իր նվիրվածությամբ, այնպես էլ դաժանորեն սպանել: Բարեբախտաբար, մարդկանց վրա հիմնականում հարձակվել են վայրի շները, որոնք ընկերության և մարդկային բարության հետ անծանոթ են: Այդ իսկ պատճառով՝ այս ցեղատեսակի ընտանի շներից վտանգ սպասել չարժե:
5. Հասկի
Տուժածների քանակը վկայում է այն մասին, թե որքան մոտ է այս շունն իր գայլային էությանը: Ինչպեսև նախորդ դեպքում, մարդկանց վրա հիմնականում հարձակվում են վայրի շները, որոնք հատկապես շատ են Ալյասկայում, հյուսիսային Քվեբեկում և Յուկոնում:
4. Պրեսա կանարիո
Այս ցեղատեսակն իր ծագմամբ բավականին մոտ է փիթբուլների ընտանիքին, այդ իսկ պատճառով՝ զարմանալի չէ դրանց դյուրագրգիռ խառնվածքը: Այս շների վտանգը նրանում է, որ թիրախի վրա հարձակվում են առանց նախազգուշացման և առանց տատանվելու:
3. Գերմանական հովվաշուն
Ատլետիկ տվյալներով այս շունը իդեալական գործընկեր է իրավապահ և ուժային կառույցների աշխատակիցների համար: Այդ իսկ պատճառով՝ այս ցեղատեսակի գրեթե բոլոր հարձակումները նպատակաուղղված և նախատեսված են եղել հանցագործներին վասազերծելուն:
2. Ռոտվեյլեր
Մարդու վրա այս ցեղատեսակի շան հարձակումների մեծ քանակությունը կարելի է բացատրել այս շների բնածին ուժով: Մարդիկ սիրում են ուժեղ շներին, որոնք, առանց վերահսկողության, հաճախ խեղում և սպանում են:
1. Փիթբուլ (3397 հարձակում, 295 մահ)
Չնայած սարսափելի վիճակագրությանը՝ շատ առանձնյակներ ընկերասեր են և հիանալի լեզու են գտնում երեխաների հետ: Ամբողջ խնդիրը վտանգի ժամանակ դրանց պայթյունավտանգ բնավորության մեջ է: Փիթբուլներն անհապաղ հարձակվում են և ցանկացած հարձակման ժամանակ փորձում են ոչնչացնել հակառակորդին՝ լինի դա մարդ, թե կենդանի: