38-ամյա Քիմ Քարդաշյանը հետեւություններ է արել սկանդալից, որն օրեր առաջ սկսվել է համացանցում։ Հեռուստաաստղը պաշտոնապես հայտարարել է, որ կփոխի մարմինը շտկող իր ապրանքանիշի անունը՝ Kimono։

 

Քիմը խոստովանել է, որ կյանքում ամենահետաքրքիր խնդիրների մեկը համարում է սեփական բիզնեսը ղեկավարելը։ Նա պատմել է՝ որքան է գնահատում երկրպագուների եւ հանրության հետ ուղիղ շփման հնարավորությունը։

Ким в белье своего бренда

«Ես միշտ լսում եմ, սովորում եւ զարգանում. ես այնքան եմ գնահատում այդ կիրքն ու տարբեր հայացքները, որոնք մարդիկ հասցնում են ինձ»,- Instagram-ում հայտնել է Քարդաշյանը։ Քանյե Ուեսթի կինն ընդգծել է, որ իր ապրանքանիշին տալով անունը, որը հնչում է նույն կերպ, ինչ ճապոնական ավանդական հագուստի անունը, չի ցանկացել ոչ ոքի վիրավորել։ Բայց նա որոշել է փոխել այն։

 

«Իմ ապրանքանիշերն ու արտադրանքը կառուցված են ներառականության եւ բազմազանության հիմքի վրա, եւ մարամասն մտածելուց հետո ես որոշեցի իմ Solutionwear ապրանքանիշը թողարկել նոր անվան ներքո»,- հայտնել է նա։