Ինչպես ժամանակին նկատել է Հերման Հեսսեն՝ Հնդկաստանը հազարումի կրոն և բազմազան մշակույթ ունեցող երկիր է: Եվ իրոք, հնդկական մշակույթը համարվում է աշխարհի ամենաօրիգինալ և ինքնատիպ մշակույթներից մեկը:
Այն առանձնանում է ոգեղենությամբ, մոգականությամբ և տիեզերքին միաձուլվելու անվերջ ձգտմամբ, ինչը պայմանավորված է հնդկական էթնոսի բազմաբովանդակ բնույթով, որն էլ իր հերթին պայմանավորում է էզոտերիկ ավանդույթների վրա հենված կյանքի բնույթը:
Հնդկական մշակույթի յուրահատկությունն ընդգծող էզոտերիկ ուղղություններից մեկը տանտրիզմն է, որը ներկայացված է և բուդդիզմի և հինդուիզմի մեջ: Տանտրան մի ֆենոմեն է, որն իր մեջ համադրել է յոգան, կրոնն ու փիլիսոփայությունը: Ուղղության վերջնական նպատակը մարդու ինքնիրացումը, ինքնաճանաչողությունն ու ներքին ազատագրումն է՝ որոշակի րիտուալների միջոցով:
Թեմայի շրջանակներում հետաքրքրական է և մինչև այսօր կիրառելի հատկապես տանտրիկ սիրո և սեքսի մասին ծանոթացումները, որոնք վերաբերում են աշխարհի հակադրամիասնական բնույթին՝ հենվելով իգական և արական սկզբերի գաղափարի վրա:
Տանտրիկ սեքսն արմատապես տարբերվում է սովորական սեքսից, այն պարզապես մակերեսային և ֆիզիկական հաճույքների հանգող սեռական ակտ չէ, այլ գիտակցության ընդլայնման արդյունքում զուգընկերոջ հետ էներգիաներով ամբողջությամբ միաձուլվելու և գերզգայական սեքսուալ կապ հաստատելու գործընթաց, որի շնորհիվ հատուկ իմպուլսների միջոցով հնարավոր է լինում բացահայտել սիրելիի թաքնված վերերկրային կողմերը:
Տանտրիկ սեքսը միասնական մեդիտացիայի տեսակ է, որի ընթացքում զույգերը հայտնվում են միայն իրենց երկուսի համար գոյություն ունեցող մի ժամանակատարածային հարթությունում, որտեղ առկա են միայն այդ պահի մարմնական և զգայական զգացողությունները:
Սակայն լիարժեք տանտրիկ սեքսով զբաղվելու և դրանից բխող հաճույքները ապրելու համար համառ ջանքեր են պահանջվում: Այն ենթադրում է որոշակի պատրաստվածություն և մի քանի տեխնիկական հմտությունների իմացություն, որոնցից ամենահիմնայինները հետևյալներն են.
Մի զբաղվեք սեքսով գոնե 3 օր
Առավել լավ արդյունքի հասնելու համար, պետք է գոնե է մի քանի օր հրաժարվել սեքսից ու մարմանական շփումից, որպեսզի կիրքն ու ցանկությունն էլ ավելի հասունացած լինեն:
Տրամադրող միջավայրի ապահովում
Քանի որ իրական տանտրիկ սեքսը պետք է տևի առնվազն 2 ժամ, հարկավոր է նախապատրաստել լիցքաթափող, հանգիստ ու հարմարավետ պայմաններ: Առաջին հերթին սենյակը պետք է ապահովել մաքրությամբ ու լռությամբ, այնուհետև այնպիսի ատրիբուտներով, ինչպիսիք են հոտավետ մոմերը, ծաղիկներն ու երաժշտությունը:
Ներդաշնակ շնչառություն
Տանտրիկ սեքսը չի ենթադրում արագ և կտրուկ շարժումներ. վերէներգետիկ դաշտ ստեղծելու համար պետք չշտապել, իսկ դրան նպաստում է խորը և հանգիստ շնչառական ռիթմը: Զգացեք ամեն շունչն ու արտաշունչը՝ արտաշնչելու ընթացքում թեթևակի լարելով ու ձգելով սեռական օրգանների մկանները:
Անշեղ հայացքներ
Պետք է ավելի հաճախ ու երկար նայել միմյանց աչքերի մեջ: Նախ դա չափազանց գրգռիչ է և հետո նպաստում է միմյանց ավելի լավ հասկանալու, ճանաչելու և էներգիաները միաձուլելու գործընթացին, ինչն էլ ակտի վերջնական նպատակն է:
Սեր
Իսկ ամենակարևոր պայմանը սիրո առկայությունն է զույգերի միջև: Եթե նրանց մոտ չկա սեր և կապվածություն, արդյունքն այն չի լինի:
Եվ վերջում՝ ինչպես փաստում է տանտրիկ սեքսի բազմաժամկետ փորձը, տանտրիկ սեքսի արդյունքը հենց մուլտիօրգազմն է, որը տիեզերական հաճույք է համարվում և կարող է ուղեկցվել ձայնային և տեսողական պատրանքներով: