ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Եղիզաբեթ 2-րդ թագուհուն տպավորելու միջոց է գտել։
Հունիսի 3-ին Մելանյա Թրամփը թագուհու հետ հանդիպման է եկել 3,5 հազար ֆունտ արժողությամբ Gucci զգեստով։
Երկար սպիտակ վերնաշապիկ-զգեստը զարդարված է եղել լոնդոնյան տեսարժան վայրերի կանաչ և նարնջագույն պատկերներով։ Մասնավորապես նրա վրա պատկերված են եղել Բիգ-Բենը, Թաուեր կամուրջը, Վեսթմինսթերյան պալատը և լոնդոնյան երկհարկանի ավտոբուսները։ ԱՄՆ-ի առաջին տիկինը իր կերպարը ամբողջացրել է մարմնագույն սուրքիրթ նավակ կոշիկներով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչ Մեծ Բրիտանիա այցելելը Դոնալդ Թրամփը փոխել է իր սանրվածքը։