Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից կամավոր հրաժարվում են ոչ թե որոշակի ժամանակով, այլ ընդմիշտ:

Կուսակրոնությունը ոչ սեփական ցանկությամբ կամ որպես գիտակցված որոշում շատ առասպելացված թեմա է: Սակայն իրականում ոչ կույս քաղաքացիներից յուրաքանչյուրը կյանքի որոշակի հատվածում սեփական անձի հետ եղել է միայնակ, երբեմն էլ այն եղել է երկարատև:

Հնարավոր է, այդ քաղաքացիներից մեկը նաև Դուք եք եղել: Եվ, հավանաբար, այդ ընթացքում Ձեզ հետ ոչինչ չի պատահել. ոչինչ չի ընկել, չի խանգարվել, Դուք չեք մոռացել, թե ինչպես է «այն» տեղի ունենում, և Դուք հիստերիկ չեք դարձել:

Առանց սեքսի կյանքի հիմնական բացասական կողմը ժամանակակից հասարակության մեջ, թերևս, ստերեոտիպների առկայությունն է: Ինչպիսին է, օրինակ, «Դու պետք է սեքսով զբաղվես» :

Այս ստերեոտիպի համաձայն, եթե Դուք չեք կարող կամ չեք ուզում փնտրել այն, Ձեզ հետ ինչ-որ մի բան այն չէ: Չէ՞ որ սեքսն անհրաժեշտ է ցանկացած սեռահասուն անձին: Առանց այդ էլ սեքսի պակասից խաթարված հոգեկանի ֆոնին  այս սահմանումն առաջացնում է տարածված կոմպլեքս, այն է .«Բոլորի կյանքում սեքս կա, իսկ ինձ հետ ինչ-որ բան այն չէ»: Եվ մարդիկ, ովքեր իրենց խառնվածքի կամ իրենց լիբիդոն արվեստում կամ ծանր ֆիզիկական աշխատանքում սուբլիմացնելու շնորհիվ հրաշալի գոյատևում են առանց ինտիմ կյանքի, սկսում են անհանգստանալ և ձեռնարկել չմտածված և տվյալ իրավիճակում բացարձակ ավելորդ արարքներ: 

Ինչու՞ սեքս չկա

Այսպիսով, արդյո՞ք նորմալ է , թե ոչ, եթե սեռական հարաբերությունները կյանքի տվյալ պահին Ձեզ մոտ բացակայում են: Ճիշտ պատասխանը գիտեք միայն Դուք:

Իհարկե, այդ «ամենաճիշտ պատասխանն» ինքնուրույն չեք գտնի: Այդ պատճառով սեփական անձը հասկանալու համար պետք է պատասխանեք հետևյալ հարցերին.

Ինչու՞  և ինչքա՞ն ժամանակ են ինձ մոտ մոտ բացակայում սեռական  հարաբերությունները:

Մի բան է, եթե դրանք Ձեզ մոտ բացակայում են, որովհետև ավարտվել են հարաբերությունները, իսկ պատահական կապեր Դուք չեք սիրում, մի այլ բան է, եթե սեռական կյանքը բացակայում է հին հոգեբանական վնասման հետևանքով, որից հետո ինտիմ հարաբերությունների միտքը ուղղակի սարսափեցնում է:

Վերջին դեպքում լավագույն տարբերակը մասնագետին դիմելն է, այսպիսի խնդիրներն ինքնուրույն չեն անցնում, իսկ սեռական կյանքն, ավաղ, կարող է այդպես էլ չլինել:


Ի՞նչ եք զգում սեքսի բացակայության ժամանակ:

Իրականությունն այսպիսին է. սեքսի պահանջը յուրաքանչյուրիս համար անհատական է. օրը 3 անգամից մինչև 3 ամիսը մեկ անգամ: Եվ այն, որ մեկի համար համարվում է սեքսի լրիվ բացակայություն, մյուսի համար կարող է լինել գերհագեցած ինտիմ կյանք: 

Ավելին, սեքսի նկատմամբ պահանջը փոխվում է կյանքի ընթացքում և տարբեր գործոնների ազդեցությամբ՝ տարիք, հորմոնալ ֆոն, առողջական վիճակ, սեփական կյանքով կամ մարմնով բավարարվածություն, խնդիրներ զուգընկերոջ հետ և այլն:

Հնարավոր է 19 տարեկանում առանց սեքսի Դուք չէիք կարող ապրել նույնիսկ մեկ շաբաթ, իսկ 30-ում հանգիստ կարող եք կես տարին անցկացնել առանց սեքսի և դա Ձեզ չվրդովվեցնի:

Այդ պատճառով ավելի կարևոր է ոչ թե «ինչու՞ ինձ մոտ սեքս չկա», այլ «ինչպե՞ս եմ ես առանց դրա ինձ զգում»: Այսինքն կարևոր են սեփական ինտիմ կյանքի բավարարվածության չափանիշները: 
 

Քանի որ սեռական հարաբերությունները ոչ միայն ներթափանցող շփումն է, այդպես չէ՞:

Ու՞մ կարելի է իսկապես լիարժեք կյանք վարող համարել ՝ամուսնական զույգի՞ն, որոնց համար միմյանց ֆիզիկական ջերմություն տալը միայն բավարար է երջանիկ զգալու համար, թե այն մարդը, ով ամեն օր փոխում է զուգընկերոջը և ոչ մեկով բավարարված չէ: 


Այսպիսով «կյանքն առանց սեքսի » բառակապակցությունը ճիշտ է փոխարինել «իմ կյանքն առանց սեքսի» արտահայտությամբ,  եթե զգում եք, որ անձամբ Ձեզ համար սեքսը բավարար չէ Ձեզ լիարժեք զգալու համար:

Պատճառները

Այսպիսով, եթե Ձեր կյանքում սեքս չկա,  ժամանակն է Ձեզ հաջորդ հարցը տալ. «Եթե Դուք ուզում եք սեռական հարաբերություններ Ձեր կյանքում , ապա ո՞վ և ի՞նչն է  խանգարում նրանց առկայությանը Ձեր կյանքում Ձեր ուզած քանակությամբ և ձևով»: 
Եթե Դուք կարողանաք պարզել իրական պատճառները, Դուք կկարողանաք նաև գտնել դրանք վերացնող ուղիները: Միայն թե չափազանց հեշտ հարցերի վրա կանգ մի առեք:

«Որովհետև տեսադաշտում տղամարդ չկա» պատասխանը տեղին չէ: Սա սեփական եսի հետ անկեղծ խոսակցության սկիզբն է և ոչ վերջը:

Տեսադաշտում իսկապե՞ս տղամարդ չկա, թե չկա նա, ով Ձեզ դուր կգա:  Թե տղամարդիկ շատ են, պարզապես նրանց մեջ չկա նա, ում կկարողանայիք սիրել, քանի որ առանց սիրո Դուք սեքսով չեք զբաղվում: Միգուցե Դուք չեք կարող սեքսով զբաղվել ձեզ դուր եկած մարդու հետ, քանի որ ամաչում եք ինքներդ Ձեզնից:

Այդ դեպքում ինչու՞ եք Ձեզնից ամաչում և ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեզ սիրեք: 
Իսկ եթե Ձեր շրջապատում իսկապես չկան տղամարդիկ, ապա Դուք ի՞նչ եք անում, որ նրանք հայտնվեն կամ շրջապատը փոխվի: 


Պարզ է, որ մի շարք դեպքերում լինում են իրավիճակներ, երբ սեքսը ցանկալի է, սակայն հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով: Սակայն նման իրավիճակները տոկոսային հարաբերակցությամբ շատ քիչ են:  

Հիմնականում սեփական սեռական կյանքը բարեփոխելը լիովին հնարավոր է:
 
Ի՞նչ անել

Իսկ առայժմ, եթե Ձեր կյանքում տեղի է ունեցել սեքսի հարկադրական կամ կամավոր բացակայություն, որը Ձեզ չի բավարարում, ապա կարելի է .

  • լիբիդոյի սուբլիմացում ՝ արվեստի հրաշալի գործերի ստեղծմամբ կամ գործնական բանակցություններում հրաշքներ գործելով:  
  • ֆիզիկական ակտիվ կյանքի վարում՝  թույլ չտալով, որ մարմինը «քնի» կամ «տխրի»: Սակայն միշտ պատրաստ լինել, որ հարմար ժամանակ սիրո գիշերից չհրաժարվել՝ ցելյուլիտի կամ չսափրած ոտքերի պատճառով: 
  • ուսումնասիրել սեփական սեքսուալությունը:
  • վերլուծել սեքսուալ անցյալը  և  ապագայի համար եզրահանգումներ անել: Զուգընկերների մեջ ի՞նչն էր Ձեզ բավարարում կամ չէր բավարարում: Ի՞նչ չափանիշներով եք դուք նրանց ընտրել, կամ նրանք Ձեզ: Սեքսի մեջ ի՞նչն էր Ձեզ դուր գալիս և ինչը՝ոչ:  Եվ ամենագլխավորը. ի՞նչ կուզենայիք ապագայում և ինչպե՞ս եք պլանավորում դրան հասնել:
  • այցելեք հոգեթերապևտին  և/կամ սեքսոլոգին,  որոնք կօգնեն Ձեզ վերլուծել սեփական եսը և հարթել սեռական կյանքը:
  • կարոտել սեքսը և վայելել այն նախնադարյան կրքով, երբ «լճացումն» ավարտվի: