Ֆրինա

Հետերաները Հին Հունաստանում կրթված, չամուսնացած և ազատ կենսակերպ վարող կանայք էին, որոնք անհամեմատելի գեղեցկություն ունեին։ Ֆրինան ևս հետերա էր ու բնորդուհի։ Շատ բանաստեղծներ ասում էին, որ Աֆրոդիտեին իրենց բանաստեղծություններում նկարագրելու համար որպես ոգեշնչման աղբյուր օգտագործում էին հենց Ֆրինային։ Սակայն միաժամանակ նա ամաչկոտ էր և տղամարդկանց հանդիպում էր բացառապես մթության պայմաններում։ Որոշ ժամանակ անց Հետերային Հին Հունաստանում սկսեցին մեղադրել ազդեցիկ ու հայտնի գործիչների վրա մեծ ազդեցություն ունենալու մեջ ու որոշեցին նրան մահապատժի ենթարկել։ Մահապատիժն իրականացնելու պահին, երբ կնոջը մերկացրին, նրա անթերի մարմինն ապշեցրեց հավաքվածներին։ Միաձայն ոոշեցին, որ նման մարմին մարդուն միայն աստված կարող է շնորհել, հետևաբար դրա տերը չի կարող վատ հոգի ունենալ։ Ֆրինային արդարացրին։

 

Տայիս Աթենացի

Տայիս Աթենացին ևս հետերա էր, ով հրապուրել էր Ալեքսանդր Մակեդոնացուն։ Այս հետերան մարմնավաճառ էր, սակայն ոչ մյուսների նման. նա մատչելի չէր բոլորի համար։ Մակեդոնացու ուշադրությունը նա գրավել էր, քանի որ նրան չէր ցանկանում տրվել անգամ մեծ հարստության դիմաց։ Նա պատասխանել էր, որ ամբողջովին կտրվի զորավարին միայն մի դեպքում, եթե վերջինս նվաճի իր սիրտը։ Դա այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ քիչ ժամանակ անց նա ամուսնացավ փարավոն Պտղոմեոս I-ի հետ։

 

Շահրազադ

Շահրազադի անունը շատ ստեղծագործություններում է հնչել։ Նա հայտնի է դարձել իր խելքի շնորհիվ։ Սուլթանի հետ ամեն անգամ սիրով զբաղվելուց հետո նա վերջինիս հետաքրքիր պատմություն էր պատմում, որը, սակայն, ընդհատում էր ամենահետաքրքիր հատվածում։ Ի սկզբանե սուլթանը կամենում էր նրան հարեմում պահել մյուս կանանց նման, որոնք դավաճանում էին նրան կամ այլևս չէին կարողանում բավարարել։ Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ նման հետաքրքիր պատմություններ ուրիշ ոչ ոք իրեն չի կարող պատմել։ Այսպես էլ ստեղծվեց բոլորին հայտնի «Հազար ու մի գիշեր» հեքիաթների գիրքը։

 

Ժոզեֆինա

Նապոլեոնը սկսել էր հանդիպեսլ մի կնոջ հետ, որը 39 տարեկան էր՝ նրանից տարիքով բավականին մեծ, և ուներ երկու երեխա։ Բանն այն է, որ այս կինը կատարյալ արտաքին ուներ։ Պատմությանը հայտնի է, որ Նապոլեոնը դաժան կառավարիչ էր և բոլորին կոպիտ հրամաններ էր տալիս, սակայն Ժոզեֆինային նա միշտ ցույց էր տալիս իր նուրբ զգացմունքները։ Ժոզեֆինային հեշտությամբ հաջողվեց գրավել Նապոլեոնի սիրտը, քանի որ նա հրաշալի լսող էր և համակ ուշադրությամբ մշտապես լսում էր նրա բոլոր նպատակներն ու աջակցում էր նրան։ Հետագա ամուսնալուծության պահանջը միմիայն երկրի շահն էր, քանի որ երկրին թագաժառանգ էր հարկավոր։

 

Մատա Հարի

Մատա Հարին կուրտիզանուհի էր, ով գումար էր վաստակում գեղեցիկ պարելով։ Նրանով հիանում էր ողջ Փարիզը, իսկ նրա սիրեկանները Գերմանիայի ու Ֆրանսիայի ամենանշանավոր և ազդեցիկ տղամարդիկ էին։ Գոյություն ունի լեգենդ, ըստ որի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մատա Հարին որպես լրտես է աշխատել՝ միևնույն ժամանակ ծառայություններ մատուցելով երկու երկրներին։ Հենց գերմանացիների հետ համագործակցության համար էլ 1917 թ. ֆրանսիացիները գնդակահարեցին կուրտիզանուհուն։