Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծրագրում է ընտրյալի՝ Բեթի Վարդանյանի հետ ամուսնանալ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում՝ Վենետիկում։
Sputnik Արմենիա-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ հարսանյաց արարողությունը տեղի կունենա հունիսի 17-ին։
Հայաստանից հյուրերը Վենետիկ կժամանեն չարթերային չվերթով։
Ավելի վաղ լրատվամիջոցներում արդեն իսկ տեղեկություն էր տարածվել Հենրիխի եւ Բեթիի հարաբերությունների մասին։ Լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Լոնդոնում AGBU-ի (Armenian General Benevolent Union) գալա երեկույթի ընթացքում ֆուտբոլիստը մեղմ գրկել էր նրան։