Մայիսի 11-ին Երևանում «Ազգային գեղեցկության մրցույթ» անցկացվեց, որի հաղթող ճանաչվեց 19 տարեկան Հայկուհի Մաթևոսյանը:
Նշենք,որ այս մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի մարզերից 400 գեղեցկուհիներ:
Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է:10 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և հաճախել է երաժշտական դպրոց։ Կարծում է, որ ունի տարբերվող արտաքին։