Կանադացի ֆոտոմոդել եւ ակտիվիստ Վինի Հարլոուն, որի մոտ մաշկի դեպիգմենտացիա է առկա (վիտիլիգո), ամենամյա Met Gala-ին հաջորդած երեկույթին ներկայացել է ամբողջությամբ թափանցիկ կոմբինեզոնով։ Նրա լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
24-ամյա մոդելը վագրային պրինտով կիպ կոստյում է կրում, որը ցուցադրում էր նրա մերկ կուրծքը։ Մոդելը կերպարն ամբողջացրել էր բարձրակրունկ կոշիկներով եւ նույն պրինտով սեղմիրանով։ Նա ժանիքի տեսքով ականջօղ էր ընտրել։