Առավոտյան սեքսը ոչնչի հետ չի համեմատվում, նույնիսկ առավոտյան սուրճի: Այն բացառիկները, ովքեր առավոտյան մարզանք են անում, թերեւս, ստիպված կլինեն հրաժեշտ տալ այդ սովորույթին:
Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ առավոտյան սեքսը նույնիսկ ավելի օգտակար է, քան մարզանքը: Բացի հիմնական մկաններն ամրացնելուց, այն օգնում է ձեւավորել կրծքավանդակի, կոնքի, հետույքի եւ ձեռքերի մկանները: Ավելին, առավոտյան սեքսը պայքարում է միգրենի, արտրիտի դեմ եւ բավականաչափ կալորիաներ է այրում:
Առավոտյան սեքսի օգտակարությունն ապացուցելը շատ պարզ է եղել: Գիտնականները հետազոտության մեջ ներգրավել են մի քանի զույգի: Մի մասն առավոտյանը սեքսով է զբաղվել, մի մասն էլ հրաժարվել է դրանից: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ առավոտյան սիրով զբաղվող մարդիկ օրվա ցերեկային ժամերին ավելի հանգիստ եւ կենտրոնացած են:
Այդ կարելի է բացատրել նաեւ այն հանգամանքով, որ երեկոյան մարդկանց մեծ մասը հոգնած է լինում, քանի որ աշխատանքից հետո շատ այլ գործեր է ունենում անելու. օրինակ՝ ճաշ պատրաստել, երեխաներին հետեւել եւ այլն: Այդ դեպքում սեքսն ավելի շատ պարտականություն է դառնում, քան թուլանալու եւ հաճույք ստանալու միջոց:
Իսկ ահա առավոտյան, երբ օրգանիզմը լի է ուժերով, ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում: Իհարկե, նրանց մոտ, ովքեր երեկոյան են աշխատում կամ երեխաներ ու կենցաղային հոգսեր չունեն, կենսաբանական ռիթմը կարող է այլ կերպ գործել: