Կալիֆոռնիայի բնակչուհի Ալիսա Վասկեսի կազմվածքը համացանցում բավական հայտնի է. նա ներկայանում է որպես «ամենասեքսուալ տատիկ»։
Օրերս Ալիսա տատիկը նշել է 40-ամյակը, սակայն 25 տարեկանի տեսք ունի։ Իր ծննդյան օրը կինը բուռն երեկույթ է կազմակերպել Լաս Վեգասում։ Նրան ընկերակցել է 20-ամյա դուստրը, իսկ որդին մնացել է տանը՝ թոռների մասին հոգ տանելու համար։
Ալիսան իսկապես երկու թոռների տատիկի է եւ երկու երեխաների մայր։ Ալիսան 16 տարեկան է եղել, երբ հղիացել է առաջին անգամ։ Երեք տարի անց նա լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային։ Նրա երեխաները նույն ճանապարհով են գնացել. երկուսն էլ ծնող են դարձել 20 տարեկանում։