Ես չգիտեմ` ինչ են հասկանում կանացիության ներքո շատերը, ու դժվար էլ կարողանամ տալ դրա բանաձևումը, բայց հաստատ գիտեմ, որ այն երբեք չի թուլացնում կնոջը կամ նրա դերակատարումը: Ընդհակառակն: Հասարակության ձևավորման գործում կրթության, մշակույթի ու շատ այլ հարցերի հստակեցման ու համակարգային ձևավորման գործում կինն է առաջամարտիկը: Կանացիությունը չի կարող խանգարել երբեք, որ քեզ լսեն:
Այսօր ֆբ - ում մի տեղ կարդացի մի անծանոթ կնոջ գրած, որ « եթե կնոջ խոսքին ուշադիր չլինեն կամ բանի տեղ չդնեն, ոչինչ, կին է էլի, բայց տղամարդու խոսքը պիտի պահվի ու հարգվի»:
Էս ի՞նչ «իսլամական» մտածողություն է ( թող ներեն այդ հավատքի հետևորդները): Հենց կինն է իր խոսքով ՊԱՐՏԱՎՈՐ լինել ամուր ու մանավանդ` պատասխանատու, կինն է առաջնային օրինակը դառնում իր ընտանիքի կրտսեր անդամների համար, մեղմողն իր ամուսնու, եղբոր, հոր ևն... Վերջերս հպարտությամբ «հայհոյող» կանանց ակտիվությունից խորշում եմ... Կնոջ խոնարհությունն իր ուժի ու միայն ուժի մասին է փաստում, ոչ թե թուլամորթ անխոսության, և դա պիտի լինի տեղին ու արժանի իրավիճակում, ոչ թե ստրկաբարո կամ անելանելությունից դրդված: Իսկ կանացիությունն էլ կամ կնոջ ներսից է, կամ նրա որոշումը` լինել այդպիսին: Ու հենց կոտրեցին նրա` կանացի լինելու ցանկությունը, կխեղդեն առհասարակ կնոջը նրա մեջ: Ու կձևավորվի ագրեսիվ ու անեծքաչոր «ճիշտ» կանանց մի խումբ, ինչպիսին, որ այսօր իրենց ակտիվությամբ «խեղդում են», որովհետև շենքի բեսեդկաները տեղափոխել են սոցկայքեր...
Ես չեմ կարծում, որ որևէ տղամարդ սիրի կամ ցանկանա տեսնել իր կողքին անպատասխանատու խոսքով կամ անխոս թուլակամությամբ մի կնոջ:
Հավասարությունը պարտադիր պետք է լինի` առաջին հերթին փոխադարձ պատասխանատվությա՛ն մեջ:
Կանացիությունը չի կարող խանգարել երբեք, որ քեզ լսեն. Նազենի Հովհաննիսյան
17:44 - 15.Ապրիլ.2019
Առաջարկում ենք նաև
05/03/20 19:53
«Ես երբեք չեմ կարողանա «կրել» Քիմի մարմինը, բայց նա էլ երեւի չի կարողանա անել այս ասանան»․ Նազենի Հովհաննիսյան
29/12/19 20:25
«Սիրածդ մարդուն ուզում ես փաթաթվել ու ճզմել մեջդ, որ երբեք քեզ չթողնի, որ մի սանտիմետր անգամ չկարողանա հեռանալ»․ Նազենի Հովհաննիսյան
20/02/19 13:50
«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր». Նազենի Հովհաննիսյան (լուասնկար)
04/02/19 15:02
«Ոճը... յուրահատուկ բան է, կարող է ընդգծել մարդու հետաքրքիր կողմերը». Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
23/06/16 16:31
Հռոմի Պապի այցը շատ բան կարող է փոխել, եթե կարողանանք ճիշտ այն զարգացնել. Նազենի Հովհաննիսյան
17/09/15 21:39
Ես փորձում եմ շտկել սխալներս, թեև չեմ կարող հետ տալ ժամանակը...Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
18/12/14 10:15
Մարդ չի կարող լռել միայն...աչքերով. Նազենի Հովհաննիսյան
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային