Մեգան Մարքլի հարազատները չեն թողնում, որպեսզի բրիտանական արքայական ընտանիքը հանգիստ քնի։ Դեռ դեկտեմբերին համացանցի ուշադրության կենտրոնում էր Մեգանի հոր Թոմաս Մարքլի և նրա խորթ քրոջ Սամանտայի սկանդալային հարցազրույցը, իսկ այժմ սկանդալի կենտրոնում է հայտնվել Մեգանի խորթ եղբայրը։
Օրեգոն նահանգում ոստիկանները ձերբակալել են 52-ամյա Թոմաս Մարքլին՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։