Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 200 գր
- երշիկ - 150 գր
- եգիպտացորեն պահածոյացված - 100 գր
- վարունգ մարինացված - 60 գր
- պանիր - 50 գր
- սոխ - 30 գր
- ձու - 2 հատ
- մայոնեզ - 100 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Ձուն ու կարտոֆիլը եփում ենք, ապա թողնում, որ սառչի: Սոխը մանր կտրատում ենք, լցնում ենք եռացրած ջրի մեջ, ավելացնում ենք խնձորի կամ գինու քացախը: Բոլոր բաղադրիչները խորանարդաձև կտրատում ենք, բացի սպիտակուցից:
Ավելացնում ենք մայոնեզը, համեմում ենք աղով ու պղպեղով և զգուշորեն խառնում ենք:
Աղցանը լցնում ենք ափսեի մեջ, շրջանաձև տեսք ենք տալիս:
Վրան շաղ ենք տալիս քերիչով անցկացրած սպիտակուցը:
Այժմ ժամանակն է աղցանը զարդարելու, որի համար օգտագործում ենք երշիկ և ձիթապտուղ:
Համեղ, գեղեցիկ ու խորհրդանշական աղցանը պատրաստ է:
Ինչպես գիտենք, 2019 թվականը խոզի տարի է: Չնայած նրան, որ շատերը կնախընտրեն սեղաններին պարտադիր ունենալ խոզի բուդ, աղցան «Խոզուկ»-ը նույնպես կարող է տոնականություն հաղորդել ամանորյա սեղաններին:
Նյութի աղբյուր cooks.am