Մարդը սկսել է ծխախոտի հանդեպ հետաքրքրություն դրսևորել դեռևս 6 հազար տարի առաջ։ Ժամանակի ընթացքում ամերիկյան այս բույսը սկվեց տարածվել ամբողջ աշխարհով մեկ։

Ինչպե՞ս է փոխվել մարդկանց և իշխանությունների վերաբերմունքը ծխախոտի հանդեպ, ինչպիսի՞ պատիժներ են հասնում ծխելու համար տարբեր երկրներում։ Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները կգտնեք այստեղ։

  1. Աշխարհին Կոլումբոսը չի սովորեցրել ծխել։

Մինչ Կոլումբոսը մարդիկ այրում էին տարբեր խոտեր և բույսեր, որպեսզի թուլանան, բուժվեն կամ էլ ծես իրականացնեն։ Ծուխը լցվում էր ամբողջ սենյակը, իսկ ներկաները շնչում էին այն։ Հնդկացիների շնորհիվ ծխախոտը անհատական զբաղմունք դարձավ։

  1. Ինկվիզիցիան պատժել է ծխախոտ օգտագործած առաջին եվրոպացուն

Ծխախոտը Հին Աշխարհ են բերել Կոլումբոսի արշավախմբի անդամները։ Ոմանք անգամ պատժվել են այն օգտագործելու համար։ Կալանքի է դատապարտվել Ռոդերիգո դե Պերեզան։ Ինկվիզիցիան բերանից դուրս եկող ծուխը համարել է չարքի ազդեցություն և պատժել նրան։

  1. Ծխախոտը երկրագնդի վրա ամենաշատ վաճառվող ապրանքն է։ Մեկ րոպեյում վաճառվում է 10 միլիոն տուփ ծխախոտ
  2. Եկատերինա Մեդիչին գլխացավերից և միգրենից ազատվում էր ծխախոտի շնորհիվ։ Նրա շրջապատը նույնպես գտնում էր, որ նիկոտինը ազատում է ատամնացավից, աղիքա-ստամոքսային խանգարումից և ռևմատիզմից։
  3. 20-րդ դարի սկզբին բժիշկները հղիներին խորհուրդ էին տալի ծխել, որպեսզի նրանց քաշը նորմայի մեջ պահպանվի։
  4. 1634 թվականին՝ Մոսկվայի հրդեհվելուց հետո, իշխանությունները արգելեցին ծխելը՝ այն համարելով հրդեհի պատճառ։ Օրենքը խաղտողը մահապատժի էր ենթարկվում։
  5. Կանանց շրջանում ծխելը մեծ տարածում է գտել 20-րդ դարի սկզբին։ Այն դարձել էր հավասար իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։
  6. Ծխախոտը բթեցնում է սովի զգացումը։ Շնորհիվ այս հատկության՝ այն դարձավ ֆրանսիացի զինվորների հասանելիք չափաբաժնի անբաժան մասը։ Համաշխարհային պատերազմներում այն օգտագործում էին թուլանալու, սթրեսից դուրս գալու և ուտելու ցանկությունը բթեցնելու համար։
  7. ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում կապիկներին պաշտոնապես արգելվում է ծխել։
  8. Նախկին ծխողների մեծ մասը նշում են, որ իրականում ծխախոտից հրաժարվելը ավելի հեշտ է, քան իրականում ներկայացնում են։