Հազորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել․ 

« Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։Դուք կարծում եք, թե դիմանկարը ստեղծելիս կարևորը նմանությո՞ւնն է: Դա ամենահեշտն է: Ամենադժվարը արվեստն է:

- Մարտիրոս Սարյան...Իմ մասին գրում են, որ ես շատ եմ սիրում արևը, որ ես արևի նկարիչ եմ: Իհարկե, կարելի չէ արևը չսիրել, բայց արևը նկարել, անհնար է, արևը պետք է զգալ իր մեջ: Այս դիմանկարում ես փորձ արել ցույց տալ այդ բանը:

- Մարտիրոս Սարյան »