Ինչպես տեղեկացնում է lifter.com.ua, մոդել Յասմին Ռոսսին, ով լողազգեստեր և ներքնազգեստեր է ներկայացնում, 25 տարեկանի տեսք ունի, սակայն իրականում այս տարի լրացել է նրա 63-ամյակը:
Ներկայում մոդելն ապրում է Մալիբուում, սակայն ծնվել է Ֆրանսիայում, մեծացել՝ Կորսիկայում:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Յասմինը պատմել է, որ միշտ փորձում է ապրել այնպես, ինչպես ցանկանում է և զբաղվում է միայն նրանով, ինչ նրան դուր է գալիս:
Յասմինն առողջ ապրելակերպ է վարում, առավոտյան վազում է, յոգայով է զբաղվում և հետևում է իր սննդակարգին:
«Ես խուսափում եմ սառեցված, վառված և միկրոալիքային վառարանում պատրաստված ուտելիքներից»,-ասել է Ռոսսին:
Մոդելի խոսքով՝ մարմինը գեղեցիկ պահելու համար անհրաժեշտ է ձիթապտղի յուղ և շաքարավազի մեջ՝ սկրաբ:
Ռոսսին նախապատվություն է տալիս աղցաններին և հունական ընկույզին: