Audi-ն Սան Ֆրանցիսկոյում անցկացված միջոցառմանը ցուցադրել Է E-Tron իր առաջին սերիական ամենագնաց Էլեկտրամոբիլը: Եվրոպական շուկաներում այն կհայտնվի արդեն այս տարի, ԱՄՆ-ում՝ 2019 թվականի գարնանը:
Փորձագետների գնահատումների համաձայն, նոր Էլեկտրամոբիլը միանգամայն կարող Է մրցակցել Tesla-արտաճանապարհայինի հետ, բայց վերջին մոդելներից նա ամենից ավելի հիշեցնում Է Jaguar I-Pace-ը: E-Tron-ն ունի շուրջ 310 ձիաուժ միագումար հզորությամբ երկու Էլեկտրաշարժիչ: Մարտկոցը հաշվարկված Է ժամում 95 կիլովատտի համար, ինչը մինչեւ 40 կիլոմետր ընթացքի պաշար Է ապահովում: Ինչպես ցույց են տվել Audi-ի թեստերը, ամենագնացը կարող Է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 300 մղոն (480 կիլոմետր), սակայն այդ տվյալները պաշտոնապես կհաստատվեն ավելի ուշ՝ կարգավորիչների ստուգումներից հետո: Այդ մասին գրում Է TechCrunch-ը:
E-Tron-ը Էլեկտրամոբիլների մոդելներից առաջինն Է, որոնք Audi-ն պլանավորում Է արտադրության հանձնել առաջիկա տարիներին: Սպասվում Է, որ մինչեւ 2025 թվականը ճանապարհներին կհայտնվեն ամբողջովին Էլեկտրական Audi-ի ութ տարբերակներ:
Կոնցեռնի ղեկավարների խոսքով՝ շնորհանդեսի համար ընտրվել Էր Սան Ֆրանցիսկոն, այլ ոչ թե Բրյուսելը, ինչպես ավելի վաղ ենթադրվում Էր, քանի որ E-Tron-ը մշակվում Էր առաջին հերթին ամերիկյան շուկայի համար:
E-Tron-ի գինը կազմելու Է 74,8 հազարից մինչեւ 86,7 հազար դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: