Օրեր առաջ համացանցում լուսանկարներ էին տարածվել, որոնցում բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի կինը՝ Հայդեն Պենետիերին, անծանոթ տղամարդու հետ էր։ Այնուհետև լրատվամիջոցներում հայտնվեց Հայդենի և Կլիչկոյի բաժանման մասին լուրը։ Նշենք, որ նրանք միասին էին 9 տարի։ 

 

Այսօր Հայդենը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, սակայն պատճառը ոչ թե նրա անձնական կյանքն է, այլ այն տունը, որում ապրել է նախկին ամուսնու հետ։  Զույգը որոշել  է վաճառել Թենեսի Նեշվիլ նահանգում գտնվող իրենց առանձնատունը, որը կառուցվել է 2012 թվականին և ունի 4 ննջասենյակ, հինգ լոգասենյակ, ճաշարան, մեծ խոհանոց, մարզասրահ, հյուրասենյակ, լվացքատուն և մեծ զգեստապահարան։