Այժմ «Անուղղելիներ»-ում նկարահանվող դերասան Սեպուհ Ապիկյանն այսօր դարձավ 43 տարեկան: Life.panorama.am-ի հետ զրույցում Սեպուհն անհանգստացած նշեց.
«Այսօր ընդհանրապես կենտրոնացած չեմ ծննդյանս օրվա վրա, քանի որ իմ երկրում մեղմ ասած հանդարտ վիճակ չէ, իսկ քանի դեռ իմ ժողովուրդը խաղաղ չէ, ես ուրախ լինել կամ ծննդյանս օրվա մասին մտածել չեմ կարող: Ճիշտ է՝ շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար, բայց այսօր ես այնքան էլ ուրախ չեմ»:
Դերասանի ծննդյան օրվա ցանկությունները եւս կապված են համաժողովրդական խնդիրների լուծման հետ:
«Իմ գլխավոր ցանկությունն այն է, որ ժողովուրդս անփորձանք ապրի, առողջ ու անհոգ լինի: Ես չեմ ուզում, որ բախումներ լինեն, ուզում եմ չարը պատժվի, բարին էլ՝ հաղթի: Ցանկությունս գուցե պարզ է հնչում, բայց խիստ կարեւոր է: Եթե ամեն ինչ կարգավորվի, ուրեմն կհամարեմ, որ ստացել եմ կյանքիս ամենամեծ ծննդյան նվերը: Եթե երկրում ամեն ինչ իր տեղում չէ, ապա տարբեր մասնագետներն էլ չեն կարող հանգիստ խղճով աշխատել: Երբ մեր համաքաղաքացիների դեմքին ժպիտ, սեր ու անհոգություն տեսնեմ, կկարողանամ ավելի շատ մտածել ստեղծագործելու եւ հետաքրքիր նոր աշխատանքների մասին»,- նշեց Սեպուհը:
Դերասանը խոստովանեց՝ այն տարիքում է, որ արդեն տխրում է գիտակցումից, որ մեծանում է: Սեպուհը նշեց, ինչպես բոլորը, ինքն էլ սխալներ ու բացթողումներ ունեցել է, բայց դրանցից նաեւ փորձել է դասեր քաղել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։