Գերմանացի դիետոլոգները հետազոտության արդյունքում կազմել են այն մթերքների ցանկը, որոնք խթանում են մարդու մտավոր գործունեութունը: Հետազոտությունները ցույց են տվել' հիշողությանը, ինֆրոմացիայի ընկալմանն ու պահպանմանը կարող են նպաստել հատկապես ձուն, ձուկը, հապալասը, կաղամբը, մանանեխը: Հենց այս մթերքներն են պարունակում ուղեղի բնականոն ու արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր:
Իտալացի մասնագետներն էլ իրենց հերթին կազմել են մթերքների ցուցակ, որի օգնությամբ կարելի է ունենալ բարձր տրամադրություն: Այդ մթերքներն են'շոկոլադը, խավիարը, կաթը, պանիրը, ընկույզը, թռչնի, խոզի եւ տավարի միսը: