Hraparak.am-ի տեղեկություններով՝ երաժիշտ եւ դերասան Գարիկ Պապոյանը երկար ժամանակ գանգատվում էր ողնաշարի խնդիրներից։ Օրեր առաջ Երեւան է ժամանել ֆրանսիացի վիրաբույժ Կարիման Աբելին-Ժենեվուան։ Նա, տեղացի բժիշկների հետ միասին կատարել է մի շարք մեծ բարդության վիրահատություններ, վիրահատվողների թվում է եղել նաեւ դերասանը։

Աբելին-Ժենեվուան ֆրանսիական Centre de Reéducation Fonctionnelle les Massues կլինիկայի վիրաբույժ է, նա Երեւան է ժամանել «Ուիգմոր Քլինիքի» հրավերով։ Ինչպես երեւում է Գարիկի հրապարակած լուսանկարներից, վիրահատությունն անցել է բարեհաջող, այժմ նա բարդ վերականգնողական փուլում է։

 

Լուսանկարները նա հրապարակել է ինստագրամյան էջում։