Դերասանուհի ԺաննաԲուտուլյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է իր մտերիմ ընկերուհի Էլեն Ասատրյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Ահա, թե ինչ է գրում Ժաննան.



«Էլլեն , էնքան բան կա ասելու քո ու մեր ընկերության մասին ,բայց դրա համար միայն գրական հայերենը բավարար չէ , այդ պատճառով ստիպված եմ տարբեր լեկսիկոններից օգտվել , կներես 


Mens, իմ ՎԱՌ անհատականություն, խելացի, դուխով,սիրառատ, սիրել իմացող, նվիրվող, հումորով, գրավիչ, Vogue ամսագրի գեղեցկուհի, հետաքրքիր , նպատակասլաց, մարդկանց՝ մեջքի ետևում պաշտպանող, նույնիսկ կենդանիներին պաշտպանող,էմոցիոնալ ու գիժ Ellushs, ծնունդդ շնորհավոր! Էնքան վառ ես դու ու մեր ընկերությունը, որ դրա առաջին օրվանից բոլորը ֆիքսել են ու հետևել ընթացքին ! Նույնիսկ բողոքել են ՝ամբողջ օրը Էլենն, Էլենն ,Էլենննն ու փորձել են խանգարել ու քանդել ՝ չհասկանալով, որ նման ընկերություններն ու կապերը ի վերուստ են ստեղծվում ու քանդելն անհնար է: Այդ տեղն իմ կյանքում միշտ էլ պահված է եղել հենց քեզ համար ! Նույնիսկ երբ ծանոթ չէինք ,հարազատ էինք,որովհետև հարազատ չեն դառնում,այլ լինում են ու մի օր հանդիպում ՝ ամենաճիշտ պահին, Աստծո կամոք: Ո՛չ ժամանակը , ոչ՛ դեպքերը, ոչ էլ, առավել ևս դեմքերը,ի զորու չեն հոգով ու մտքով հարազատ մարդկանց դարձնել օտար ,իսկ օտարներին՝հարազատ:Իմ հարազատ հոգի, անսահմամ ուրախ եմ ,որ եկել ,հասել ենք իրար :Ամեն անգամ էդ փաստը գիտակցելուց հրճվում եմ: Հիշում ես՞ իրար գտանք հուսահատված, հիասթափված, մոլորված: Գտանք,որ նորից հավատանք հրաշքին, իմչպես լինում է հեքիաթում! Հանդիպած օրվանից հայտնվեցինք բազմաթիվ անհավանական ու հավանակամ վայրերում ու իրավիճակներում ( էն կրիա ժեստը ) , որոնք օրը 10 անգամ էլ վերհիշենք, էլի էմոցիա են տալիս: 


Քո բոլոր երազանքները հերթով կատարվելու են ,ճիշտ պահին , չէ որ մեր աշխարհում միշտ էլ բարին է հաղթում Կներես, եթե քեզ երբևէ նեղացրել եմ , կամ սխալ վարվել: Շնորհակալ եմ ,որ 100% վստահելի ես, որ անվանս առաջին տառը նույնիսկ վատ իմաստով քո ներկայությամբ չեն համարձակվի շոշափել ու հպարտ եմ,որ հենց ես եմ քո նմամ տարբերակող (разборчивый) մարդու ընկերուհին: Իմացի՛, ամեն վայրկյան ես կամ քեզ համար ու կգամ, եթե պետք լինի , թե՛ որտեղ ապրում ես, թե՛ որտեղ բնակվում ես SiYում em քեզь շաաաատ իմ Էլլեն ! Երջանիկ եղի ՄԻՇՏ, թող քեզ ապրեցնող սերդ հավերժ լինի ու օրհնված ,իմ նուրբ հոգով ուժեղ զինվոր ,իմ ձեռքբերում»: