
Ingredients
- Հիմքը՝
- տոստի համար նախատեսված հաց - 6 մեծ կամ 12 փոքր կտոր
- հավի կրծքամսի խոշոր փափկամիս (յուրաքանչյուրը 250գր) - 2 հատ
- կարմիր սոխ՝ փոքր - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
- ձու՝ խաշած - 2 հատ
- լոլիկ՝ միջին չափի - 2 հատ
- խոզապուխտի կտոր (հում ապխտած կամ ապխտած-եփած կրծքամիս) - 8 հատ
- հազարի թերթեր - ըստ ճաշակի
- մայոնեզ - ըստ ճաշակի
- կարտոֆիլ ֆրի՝ մատուցելիս - ըստ ցանկության
Instructions
- Հավի ֆիլեին աղ ու պղպեղ ենք անում, տապակի մեջ բուսական յուղում տապակում` մինչև պատրաստ լինի:
- Հացը տապակում ենք յուղ քսած տապակում:
- Խոզապուխտը չոր տապակում տապակում ենք միջին թեժության կրակի վրա` մինչև խրթխրթան դառնալը:
- Պատրաստի կրծքամիսը կտորների ենք բաժանում: Լոլիկն ու ձվերը կտրտում ենք շերտերով, սոխն` օղակաձև:
- Հացի առաջին կտորը թրջում ենք մայոնեզով, դնում ենք հազարը, հավը և ձվերը:
- Ծածկում ենք երկրորդ կտոր հացով, կրկին թրջում ենք մայոնեզով, դնում հազարը, խոզապուխտը, սոխն ու լոլիկը:
- Ծածկում ենք մայոնեզում թրջած հացի մնացած կտորով: Յուրաքանչյուր սենդվիչ տրամագծով բաժանում ենք 4 մասի (եթե հացը փոքր չափսի է, ապա` 2), յուրաքանչյուր մասում փայտիկ ենք խրում: Մատուցում ենք ֆրի կարտոֆիլով (ըստ ցանկության):
Համեղ ու պրակտիկ քլաբ սենդվիչներն ամենօրյա նախաճաշի հիանալի բաղադրիչ են: Նախատեսված է 2 չափաբաժնի համար: